«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան երեկ իրեն «ցավագար» անվանած Հովնան սրբազանին։
Հետագա գրառման մեջ նա հավելել է. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։
Ավելի վաղ Փաշինյանը եկեղեցու վերաբերյալ մեկ այլ գրառում էլ էր արել՝ ցիտելով Աստվածաշունչը. «12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»»։
Մայիսի 29-ին էլ, կառավարության նիստում հայտարարել էր. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ, ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «ապալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…»։

Նշենք որ երեկ «եկեղեցիների չուլանացման» մասին վարչապետի հայտարարությունից հետո մի քանի եկեղեցական նրան կոշտ քննադատության էին ենթարկել, մասնավորապես Տեր Հովնան քահանան վարչապետին «երկրի գլխավոր ցավագար է» անվանել։
Աղբյուր՝ infoport.am




