Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում այսօր բռնկված հրդեհի պատճառով երկու մարդ է զոհվել։ Որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. թուրքական լրատվամիջոցներին հղում անելով՝ հաղորդում է EurAsia Daily-ն։
Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալլին եւ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, հրդեհից տուժած երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Հրդեհի պահին եկեղեցում գտնված ևս երկու անձի մասին տեղեկություն չկա։
Հրշեջներն ու փրկարարական ջոկատը տեղում շարունակում են աշխատել։