Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 20։00-ին հանդիպում է կազմակերպելու։
«Կարևոր թեմաներ ունենք քննարկելու։
Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում կատարվում Հայաստանում
(բանախոս` քաղաքագետ Էդգար Էլբակյան)
Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները
(բանախոս՝ Կարեն Բեքարյան)
Համեցեք Սուրբ Աննա եկեղեցու բակ, միասին կերտենք մեր երկրի ապագան։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- հայտնում են «Հանուն հայրենիքի» շարժումից։