Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն. Արման Թաթոյան

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունըԱյս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը:

Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին: Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այն բնակիչները, որոնք հովիվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաև, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին:

Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում բուռն հակազդեցություն էին ակնկալում Էրդողանից, իսկ նա փորձեց բացատրել Բայդենին, թե ինչո՞ւ չի կարելի “ցեղասպանություն” անվանել 1915-ը

Հաջորդ գրառումը

COVID-19-ով հիվանդացությունն աշխարհում հասել է առավելագույնի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

COVID-19-ով հիվանդացությունն աշխարհում հասել է առավելագույնի

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական