ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ
1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:
Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ։
Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ։
Հիշեցնենք, որ Mediaport-ը նախօերին հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ նախարարը Մոսկվայում գաղտնի պայմանագիր էր ստորագրել, Սյունիքի սահմանի վիճելի մասերի վերահսկողությունը ռուս սահմանապահներին հանձնելու մասին։
Ըստ լրատվամիջոցի, այսպիսով սահմանագծման աշխատանքը այսուհետ իրականացնելու են ռուս և ադրբեջանցի զինվորականները, առանց հայկական կողմի մասնակցության։