ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին, գրում է ermenihaber.am-ը:
Նրա խոսքով՝ այս հարցը լուրջ տարաձայնություններ է առաջացնում Թուրքիայի հետ, քանի որ Անկարան ահաբեկչական է համարում, ոչ միայն «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այլև Սիրիայի քրդական ուժերին` YPG-ին և պնդում, որ դրանք գործում են միասին:
«Սա չափազանց զգայուն և բարդ հարց է, որի շուրջ մենք շարունակում ենք աշխատել մեր թուրք գործընկերների հետ: Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական իրավունքը՝ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական կազմակերպության դեմ: Մենք քննարկումների մեջ ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ այս հարցի շուրջ և փորձում ենք որոշել, թե որն է լինելու լավագույն ճանապարհը»,- նշել է Մեթյու Միլլերը։