Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերժ Սրապիոնյանին փոխանցել են, որ եթե ուզում է ԵՊՀ-ում աշխատել, ապա Նիկոլ Փաշինյանին պիտի չքննադատի

05/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ցանկացել է բանասիրական ֆակուլտետի դասախոս, Սփյուռքի նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանին հեռացնել աշխատանքից՝ ասելով, որ Սրապինոյանը պետք է իրենց՝ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չխոսի։ Oragir.news-ի հետ զրույցում Սրապիոնյանը պատմել է, որ Հովհաննիսյանը ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի միջոցով է փորձել դա փոխանցել իրեն, սակայն մերժում է ստացել․ «Այսպես կոչված՝ նորաթուխ ռեկտորը դեկանին ու ամբիոնի վարիչին է հայտնել, որ չի ուզում ինձ հետ պայմանագիր կնքել։ Ընդ որում, քառորդ դրույք է իմ աշխատանքը, անցած տարի կես էր, հիմա քառորդ։ Պատճառաբանում են, թե ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան, իրենք այնտեղ հաշվարկային ինչ-որ նոր մեթոդներ են մտցրել և այլն։ Դե, նպատակը պարզ է․ իրենց նման չմտածող դասախոսներից ազատվելն է, դա արդեն ակնհայտ է։ Դեկանն ու ամբիոնի վարիչը բավականին կայուն դիրքորոշում են դրսևորել, երկուսն էլ պնդել են, որ չի կարող նման բան լինել, որովհետև այն շրջանը, որը ես եմ դասավանդում, այդ շրջանի մասնագետ չունենք։ Պայման է դրել, թե հետը խոսեք, որ այլևս մեր դեմ չխոսի, այլևս մեր անունը չտա, այդ դեպքում կստորագրեմ։ Իհարկե, պայմանագիրն այս պահին ստորագրել է, ժամերը բաշխել են, ես ունեմ շաբաթական այդ քառորդ դրույքի ժամերը, բայց պայմանը դա է եղել, որ ես իրենց բացերի մասին չխոսեմ։

Բնականաբար, ես դեկանին ասացի, որ չեմ կարող չխոսել, որովհետև իմ աչքի առաջ քանդում են ամեն ինչ բոլոր որոլտներում, և այդ կրթության վայ-նախարարը մինչև այսօր որևէ ծպտոց չի հանել անգամ բուհերի՝ այսպես կոչված կենտրոնացման, բայց իրականում քանդման դեմ։ Դպրոցական ծրագրերի մասին մոտ օրերս ես հաղորդումով հանդես կգամ, խայտառակ ծրագրեր են, որոնց մասին իրենք լռում են՝ այս նախարար կոչվածը, որ դումանով պատեց հայոց կրթական համակարգը։ Այնտեղ միջնադարի շրջանն են հանել և այլն, ես դա հետագայում կգրեմ։ Ըստ էության՝ բոլոր այն դասախոսները՝ Էդգար Ղազարյանը, Ռուբեն Մելիքյանը․․․, այսինքն՝ տեղի է ունենում քաղհալածանք, ինչը որևէ իշխանության օրոք չի եղել այսպիսի ցինիզմով և այսպիսի լկտիությամբ։

Մարդկանց ուղղակի պարտադրում են, որ խոսենք իրենց նման, ասեն իրենց նման, համաձայնեն ամեն ինչին, ներողություն եմ խնդրում ոչ հայերեն բառի համար, ժարգոնային բառի համար, որպեսզի բարեհաճեն «թուլափայ» գցել դասախոսներին, բայց մոռանում են, որ դասախոսներն ինքնասիրություն ունեցող, իրենց անձի վերաբերյալ իրենց մոտեցումն ունեցող անհատներ են։ Դասախոսները հո չե՞ն կարող լինել այն ամբոխային մտածողը, որին իրենք կառավարում են։ Ես 40 տարի համալսարանում դասավանդել եմ և ունեցել եմ բավականին բարձր վարկանիշ, խնդիրն այդ 40 տարիներին էլ չի վերաբերում, այլ այն ուսանողներին, որոնք գալու են ու սրանց անգրագետ ճամարտակությունները լսեն Եվրոպայում իրենց շրջագայությունների և այլնի մասին, դասախոսություն չեն լսելու։ Էս մարդիկ, է՜հ, Թուրքիայից եկան․․․, Աշոտ Մելքոնյանը խոսեց այդ մասին, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը խոսեց այդ մասին․․ Ծրագիրը Թուրքիայից կազմել-բերել են, և պատկերացրեք՝ ավագ դպրոցից այս պահին հանված է միջնադարյան գրականությունը, և մեր գրականությունը սկսվում է 19-րդ դարի սկզբից՝ մոտավորապես թուրքական գրականության տարիքին։ Սա նշանակում է քո երկիրը դնել թուրքական ստվերի տակ, էն թուրքականի, որը հասակ չունի, որ ստվեր ունենա։ Այսինքն՝ այսքան կամակատար, լպրծուն, թուրքերի իշխանությունը երանություն համարող, ազգադավ երևույթներ երբեք հայոց իշխանական լծակներին մոտ չեն եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասել է Սրապիոնյանը։

Նա նաև համեմատական է անցկացրել մինչև 2018-ն ու դրանից հետո Մայր բուհի վիճակի միջև․ «Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ իրենք ասում էին՝ Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է։ Սերժ Սարգսյանը ինտելեկտուալ որակներ ուներ, իրենք բերում-դնում են մեկին, որը ուսուցչի մակարդակին անգամ չի բավարարել, որն այսօր ՊՆ է ղեկավարում, ավելի ճիշտ՝ ՊՆ-ի ղեկավարի պոստին նստած՝ ՊՆ է քանդում, այդ մարդուն դրել են հոգաբարձուների խորհրդի նախագահ, համալսարանին վերջանականապես ինքնավարությունից զրկեցին, և իրենց կամակատարին դրել են ռեկտոր։ Ոչ ոք տեղյակ չէ, թե էս մարդը գիտական ինչ նվաճումներով է աչքի ընկել, գիտական որ ճյուղի ներկայացուցիչ է։ Իրեն կրոնագետ է համարում և հակակրոնական արտահայտություններ է անում։ Այս մարդուն դրել են ռեկտոր, ոնց ասում են, այդպես արվում է։ Այս մարդը արդեն գրեթե 1 տարի համալսարանի ռեկտոր է, և որևէ էական փոփոխություն դեպի դրականը համալսարանի կյանքում չի եղել, միայն գիտենք, որ ամեն անգամ որևէ տեղ շրջագայության է մեկնում՝ գործուղման անվան տակ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը կմեկնարկի «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում

Հաջորդ գրառումը

Թիրախում այս անգամ Ռուբեն Մելիքյանն է․ նրան համալսարանից հեռացրել են. ORAGIR.NEWS

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Թիրախում այս անգամ Ռուբեն Մելիքյանն է․ նրան համալսարանից հեռացրել են. ORAGIR.NEWS

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական