Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշել է, որ նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին: