ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ օգոստոսի 16-ին «Ինստագրամի» իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Այն կոչվում է նաև Խաղողօրհնեքի տոն, քանի որ այսօր օրհնվում է պտուղը, իսկ մեզ կոչ է անում վերափոխվել դեպի բարին:
Շնորհավորում եմ բոլորին այս լուսառատ տոնի առթիվ և մաղթում, որ մեր բոլորի գործերը բարի և պտղաբեր լինեն:
Շնորհավոր Սբ. Աստվածածնի հրաշափառ վերափոխման տոնը: Թող Տիրամայրը հովանի լինի մեր երկրին ու խաղաղության մեջ պահի մեր ժողովրդին»,-գրել է նախագահը։