Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլ նաև զինվորներ. Անանյան

03/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարծումը», մի կողմից քաղաքական պայքար է, քանի որ ունի իշխանափոխության հստակ օրակարգ, իսկ մյուս կողմից՝ ժողովրդական զարթոնքի խորը ցանկություն, իսկական պայքար՝ մեր ժողովրդի սրտի և մտքի համար։ Այս մսաին գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այո, իրականում այս պայքարի իմաստն ու բովանդակությունը իշխանության աթոռը զբաղեցնելու մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե ով է որոշելու մեր հավատքի, մեր մշակույթի և մեր ազգային ոգու ապագան։ 

Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի։ Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք ձախողել ենք այն և «Սրբազան շարժումը» մարվել է, ապա դա չի նշանակելու պարզապես քաղաքական օրակարգի տապալում։ Մենք ականատես ենք լինելու Հայ Առաքելական Եկեղեցու և նրա բարձրագույն հոգևոր դասի հալածանքներին և մեր հավատքի ու հոգևոր հիմքերի խարխլմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմանը, ինչն անկասկած երկար սպասված ու պահանջված հաղթանակ է մատուցելու մեր դարավոր թշնամիներին։ Իրենց հավատքի ու մշակույթի ամուր արմատներից զուրկ, թույլ, հոգեպես ավերված հայ ազգը մի իսկական նվեր է՝ վերջիններիս դարավոր երազանքն իրագործելու համար։

Հետևաբար, արդյո՞ք մենք կարող ենք թույլ տալ, որ այս մղձավանջային սցենարն իրականություն դառնա։ Բնականաբար՝ ո՛չ։ Ուստի, կարևոր է գիտակցել, որ «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը սոսկ քաղաքական դիրքորոշման արտահայտում չէ, սա մեր պարտքն է մեր նախնիների հանդեպ, մեր հավատն ու մեր երդումը գալիք սերունդներին: 

Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ: Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլ նաև զինվորներ, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց համոզմունքներին՝ աջակցելով շարժմանը ամենուր՝ հանրային հրապարակներից մինչև հանդիպման վայրեր և սոցիալական ցանցեր»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է քանդակագործ Յուրի Մինասյանը

Հաջորդ գրառումը

Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի շնորհիվ՝ Սյունիքն այսօր շրջապատված է ադրբեջանական 381 մարտական դիրքով. Արման Պետրոսյան

19/05/2026
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական