Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱ ՄԵ՛Ր ԱՆԴՐԱՆԻԿՆ Է

25/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 25-ը Զորավարի ծննդյան օրն է

Երբ մարտի դաշտում էր, բոլորը խուճապահար փախչում էին նրանից, իսկ հազվադեպ խաղաղ օրերին ինքն էր խուսափում բոլորից՝ կռապաշտության ցույցերին տուրք չտալու համար:

Վկայողը Ավետիս Ահարոնյանն է.

«…Այդ օրերումն էր, որ մի անգամ Հ.Թումանյան եկավ առաջարկելու, որ Անդրանիկի հետ միասին Մուշտեիդ կոչված այգին գնանք ժամանակ անցընելու:

– Ադա՛,- ասաց կենսուրախ ու անուշ բանաստեղծը,- տանենք Անդրանիկին մի լավ խորոված ուտացնենք, քեֆ անենք. ես տեղը գիտեմ:

– Շատ լավ,- ասացի,- գնանք:

Լի օր էր, և վստահ էինք, որ մեզ ոչ ոք չի խանգարի: Հասանք. հաճելի ժամանակ անցըրինք պարտեզի ծառերի տակ. ասում, խոսում, ուրախանում էինք, վստահ, որ մեն-մենակ ենք, և որևէ անհանգիստ աչք չի դիտում մեր սրտաբաց զեղումները:

Ու մեկ էլ ի՛նչ տեսնենք, փայտե ցանկապատի վրայից բազմաթիվ աչքեր մեզ են հառած, ավելի ճիշտ՝ Անդրանիկին, որի անունն էր հնչվում չորս կողմից:

– Ծո, այս անաստվածները ի՞նչպես իմացան,- ասաց Անդրանիկ ժպտալով:

Ով կասի երբեք, թե ինչպես իմացան, և մեծ մասամբ օտարազգիներ էին: Մեր ուրախությունը փճացավ: Թողինք դուրս ելանք. քայլում էինք հանդարտ, մինչ անծանոթ մեկը նայում էր Անդրանիկին. հեռացած էինք այգուց, երբ քրթմնչյուն լսելով հետ նայեցի և ինչ տեսնեմ – տասնի չափ մանուկներ, հազիվ յոթ-ութ տարեկան, գլխաբաց, դեմքերն անլվա, քիթերը թաց, ոտաբոպիկ ու իրար հրհրելով՝ մեզ հետևում են կրնկակոխ. մեծ մասամբ ռուս մոլոկանների շիկահեր երեխաներ են. բայց սրանց մեջ կենտրոնում մեկը կա, թխադեմ, սևաչյա, խռիվ սև մազերով, եռանդուն ու հրամայական շարժ ու ձևով, որ աշխատում է ճիշտ Անդրանիկի քայլերին հետևել և ձեռքերը տարածած ընկերակիցների առաջ՝ սաստում է նրանց.

– Վա՛, ո՞ւր եք գալիս, սա մե՛ր Անդրանիկն է, գնացե՛ք:

Հպարտ էր հայ մանուկը, փողոցների փոշու ու աղբի մեջ թաթավուն այդ երեխան, որ բախտ ունի Անդրանիկի, «մե՛ր Անդրանիկի» հետևից քալել:

Հայ ժողովրդի ոգին էր խոսում այս մանուկի մեջ:

Ոչ միայն հայության, հապա և մեր թշնամի ցեղերի համար Անդրանիկ առասպելական աժտահա էր…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զոհ ունենք

Հաջորդ գրառումը

Իշխանությունները եկեղեցու մեջ վտանգ են տեսնում, դրա համար էլ ուզում են քայքայել այն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025
Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
Նորություններ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունները եկեղեցու մեջ վտանգ են տեսնում, դրա համար էլ ուզում են քայքայել այն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու...

ԿարդալDetails

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական