Սահմանին ամեն օր հայ սպանելով՝ Բայրամովը դարձյալ խոսում է խաղաղությունից

37

«Հուսով ենք, տարածաշրջանում հիմնական սպառնալիք հանդիսացող հայկական անօրինական զինված ուժերի ներկայության դադարեցումը կծառայի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,- ըստ Azertac պետական գործակալության՝ երեկ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, թե իբր Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ խաղաղ ու կայուն զարգացման ճանապարհով գնալ։