«Ռոսսելխոզնադզոր»-ը հոկտեմբերից կսկսի արտադրել կենդանիների համար փորձարարական կորոնավիրուսային պատվաստանյութ, ասել է ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք արդեն փորձարկում ենք: Սկզբունքորեն, հոկտեմբերին մենք արդեն սկսում ենք փորձարարական նմուշների արտադրություն: Հետո կտեսնենք՝ արդյոք պահանջարկ կլինի», ասել է Դանկվերտը:
Պատվաստանյութը մշակվել է Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի գիտնականների կողմից: Պատրաստուկըը նախատեսված կլինի վիրուսի բարձր ընկալունակությամբ կենդանիների՝ կատուների և ջրաքիսների համար: