Մենք մեր ազգային շահերը պաշտպանելու կարողություն ունենք և անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք նրանց ողջ ուժը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, մենք ունենք բոլոր հնարավորությունները պաշտպանելու մեր ազգային շահերը, անհրաժեշտության դեպքում դրանք առավելագույնս կօգտագործենք։ Նրանք, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ մենք բավական զուսպ ենք տնտեսական ագրեսիայի գործողություններին արձագանքելու հարցում։ Մեր համբերությունն անսահման չէ»,- ասել է Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Արեւմուտքն ազատագրված տարածքներում հանրաքվեները օգտագործում է որպես նոր պատրվակ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։