Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ առնվազն երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Հարվածի հետևանքով մասնավոր կլինիկա է ավերվել, վնասվել են հարակից շինությունները։
Նաև ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել ԱԷՄԳ-ի փորձագետների մեքենան Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Ոչ ոք չի տուժել, միայն ավտոմեքենան է վնասվել: