Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարսել Կոլակուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ այցելել է մի քանի էներգետիկ օբյեկտներ։
Իլհամ Ալիևը աջակցել է նախագծին, որը ենթադրում է գազի մատակարարումներ ոչ միայն Ռումինիա, այլև Մոլդովա։ Սակայն, ինչպես հայտնի է, Ադրբեջանը չունի գազի բավարար ծավալներ նույնիսկ արդեն կնքված պայմանագրերով մատակարարումներ ապահովելու համար։
Այսպիսով, ավելի մեծ հավանականությամբ ռուսական գազը կուղղվի Մոլդովա, որը Բաքուն կգնի Մոսկվայից։ Նման սխեման աշնանը Գերմանիայի կառավարության համար կարծս թե նորմալ էր, այժմ էլ թերևս նորմալ է Մոլդովայի ու Ռումինիայի ղեկավարների համար։
Նշենք, որ նախկինում Քիշնևը գազ էր ստանում Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով։
Այժմ Քիշնևը կկարողանա ռուսական գազ ստանալ նոր երթուղով՝ Ադրբեջանի և Վրաստանի տարանցիկ ծառայությունների համար ավելի շատ վճարելով։