Հյուսիսային Կորեան շարունակում է նոր միջուկային զենք արտադրել, գրում է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցը:
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը շարունակում է իր միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացված ուրանի արտադրությունը և փորձարարական թեթև ջրային ռեակտորի կառուցումը, ասվում է զեկույցում: Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ ԿԺԴՀ-ն կարող էր մշակած լինել «փոքր միջուկային սարքեր՝ իր բալիստիկ հրթիռների մարտագլխիկներում տեղադրելու համար»: