Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պաշտոնից և հայտնի է, թե ինչ պաշտոնի կնշանակվի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոմանոս Պետրոսյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:

Նշենք, որ քիչ առաջ, ՀՀ վարչապետի որոշմամբ, Տիգրան Ուլիխանյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ Պետրոսյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ. հուլիսի 30-ին: Մինչ այդ էլ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի պաշտոնը: