Ռուսաստանցիների կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն նոյեմբերից: Այս մասին հայտարարել է Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: Կենտրոնում մշակվել է առաջին ռուսական պատվաստանյութը։
«Նոյեմբերի սկզբից պատվաստանյութի ոչ թե տասնյակ հազարավոր, այլ հարյուր հազարավոր չափաբաժիններ կմատակարարվեն քաղաքացիական շրջանառության համար», մեջբերում է նրան ՌԻԱ գործակալությունը: