Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ծրագրում են բիզնես կարգի գերձայնային նոր ինքնաթիռ ստեղծելու նպատակով համատեղ ընկերություն հիմնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Նա մանրամասնել է, որ Ռուսաստանի կողմից նախագծին կմասնակցի Միացյալ ավիաշինական կորպորացիան, իսկ ԱՄԷ-ի կողմից՝ Mubadala հիմնադրամը: Դա կլինի համատեղ ձեռնարկություն, հաղորդում է news.ru-ն։