Ռուսաստանը վերականգնել է Կուբայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Երեկ՝ հուլիսի 1-ին, վերականգնված երթուղու առաջին չվերթն է եղել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքից։
Ռուսաստանից դեպի զբոսաշրջային Վարադերո քաղաք շաբաթական երկու անգամ չվերթ կիրականացվի՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին։
«Կուբան Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է Կենտրոնական Ամերիկայում, ու տրամաբանական է, որ փոխշահավետ համագործակցությունը տնտեսական մյուս ոլորտներում եւս պետք է զարգացնել»,- ասել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
Ս․Վ․