Ռուսաստանն ընդլայնելու է ԵՄ երկրներին առնչվող «սև ցուցակը»՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:
Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատժամիջոցներ կսահմանվեն անդամ պետությունների և ԵՄ հաստատությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնց մուտքն արգելվում է Ռուսաստան:
«ԵՄ-ն անտեսում է փաստերի հիման վրա առարկայական, մասնագիտական երկխոսություն վարելու մեր առաջարկները և շարունակում է ընտրել պատժամիջոցների ռեժիմը», ասել է Զախարովան։