Ռուս խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես 2020 թվականի հայտարարության վրա, նրանց առաքելությունը բացառապես հրադադարի պահպանումն էր. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ հավելյալ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտություն չի տեսնում։
«Ադրբեջանը կարծում է, որ դա անհրաժեշտ չէ, առանց Ադրբեջանի, այս համաձայնագրի ստորագրումն անիմաստ էր, ռուս խաղաղապահների առաքելությունը հրադադարի պահպանումն էր, խաղաղապահներն այնտեղ այլ իրավունքներ չունեին»,- ասել է ՌԴ նախագահը։