Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավելյալ չի շնորհավորել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին երդմնակալության կապակցությամբ: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Gazeta.Ru»-ի թղթակիցը:
«Ոչ, ոչ։ Արդեն շնորհավորանքներ եղել են», ասել է Կրեմլի խոսնակը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարը հավելյալ շնորհավորել է Լուկաշենկային երդմնակալության կապակցությամբ:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ նախագահ Պուտինը հեռախոսով շնորհավորել էր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև սեպտեմբերին Ռուսաստանում կայացած պետությունների ղեկավարների հանդիպմանը: