Ռուսաստանը կհաղթի ուկրաինական հակամարտությունում, քանի որ պաշտպանում է իր արժեքները, բազմազավակ ընտանիքների հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Զրույցի մասնակիցներից մեկն անդրադարձել է հատուկ ռազմական գործողության թեմային և վստահություն հայտնել դրա նպատակներին հասնելու առնչությամբ՝ «հաղթանակը միշտ մերը կլինի, մենք կհաղթենք» բառերով։
«Այդպես էլ լինի», — հաստատել է Պուտինը, որի խոսքով՝ «այդ հարցում կասկած չկա», քանի որ Ռուսաստանը պաշտպանում է իր տարածքը և իր բնակչությանը։