Ռուսաստանում դպրոցականների և ուսանողների համար նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այո, իհարկե, որոշումը կայացվել է՝ շրջանների մակարդակով և կառավարության մակարդակով», ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին Россия-1-ի եթերում:
Պուտինը նշել է, որ մարդկանց մեծ բազմությունից խուսափելու համար դասերի մի մասը բարձրագույն և միջին կրթական հաստատություններում հնարավոր է անցկացնել առցանց: «Բայց ոչ ուսման որակի հաշվին», շեշտել է նախագահը: