Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պուտինը դեռ չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ծրագրում մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ կայանալիք Գլխավոր ասամբլեային։ Այս մասին  РИА Новости-ին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ նախագահը նման պլաններ չունի»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն իսկապես չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։