Մասնակի զորահավաքի հետ կապված բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ՝ Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ նախատեսված 300 հազարից 222 հազար մարդ արդեն զորակոչվել է։
Պուտինը նաև բացատրել է մասնակի զորահավք հայտարարելու իր որոշումը։
«Ուկրաինայի հետ շփման գիծը կազմում է 1,1 հազար կիլոմետր․ այն միայն պայմանագրային զինծառայողների միջոցով պաշտպանելնանհնար է, ուստի անհրաժեշտ էր մասնակի մոբիլիզացիա հայտարարել»,- նշել է ՌԴ նախագահը։