Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը:
COVID-19- ի երկրորդ պատվաստանյութը մշակվում է «Վեկտոր» կենտրոնում: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։ Կլինիկական փորձարկումների ընթացքում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին, բժիշկները հետևում են կամավորներին՝ գնահատելով նրանց իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ և պարզելով պատվաստումից 90, 180 և 270 օր հետո պատվաստումների երկարատև ազդեցությունները:
Ընդհանուր առմամբ, ռուս գիտնականները 17 գիտական կազմակերպություններում մշակում են կորոնավիրուսային պատվաստանյութի 26 տարբերակ: