Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ կողմերը պետք է կատարեն հրադադարի ռեժիմի իրենց պարտավորությունները և նպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,  ասվում է տեքստում: