Պետդումայի նախագահը Հայաստան չի գա

22

Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախկին աշխատակից Արթուր Թովմասյանը։

«Երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում և ունենալով լավ կապեր տեղեկացա, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան: Ըստ լուրերի, ՀՀ ԱԺ-ը նախագահը զանգահարել և փորձել է վերջինիս համոզել, որ մտափոխվի, և որ Հայաստանում լարվածություն չկա, բայց նրա ջանքերը անարդյունք են մնացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Թովմասյանը։

«Հ.Գ. Երբ երկրիդ ղեկավարը անվստահելի է ու տգետ»,- հավելել է նա:
ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտոնական այցով լինելու է Հայաստանում հունիսին։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով։