Իլհամ Ալիևի այցը Չինաստան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը, սկսվել է սկանդալով. Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել նրա ելույթը, քանի դեռ Ալիևը հրապարակավ ներողություն չի խնդրել Խորհրդային Միությանը զրպարտելու համար:
՛՛Մենք հիշում ենք, թե ինչ դեր խաղաց ԽՍՀՄ-ը և անձամբ ընկերներ Ստալինը, Բրեժնևը և Գրոմիկոն ռազմատենչ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակում: Այդ պատճառով մենք չենք հանդուրժի քարանձավային հակակոմունիստ մեր երկրում, հատկապես այսպիսի օրը՛՛,-ասել է կոմսոմոլի տեղական բջջի ղեկավար Չան Կայշին։
Ալիևը հրաժարվել է պատասխանել ուսանողների հարցերին, և այդ ժամանակ երիտասարդները սկսել են կատարել ՛՛Մերձմոսկովյան երեկոներ՛՛ և ՛՛Մոսկվա-Պեկին՛՛ երգերը։
Ադրբեջանի ղեկավարը փորձել է շարունակել ելույթը, սակայն գիտակցելով իր ձգտումների ապարդյուն լինելը՝ լքել է համալսարանը։
՛՛Ժենմին ժիբաո՛՛ թերթի տեղեկություններով՝ Ալիևը բողոքել է Չինաստանի ԱԳՆ-ում ուսանողների գործողություններից, սակայն գերատեսչությունում Ադրբեջանի ղեկավարին անմիջապես ասել են, որ ՛՛Չինաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները սովոր են իրերն իրենց անուններով կոչել՛՛:








