Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտավոր ենք վերջին քայլն անել. գնում ենք  գործողություն իրականացնելու՝ պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին. Արամ Սարգսյան

20/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր գլխավոր խնդիրն է փրկել մեր հայրենիքը, և մեր այսօրվա ներկայությունը Տիգրանաշենում հենց սրանով է իմաստավորված։ Ժողովրդին դիմելով՝ ասում ենք՝ ժողովուրդ ջան, հասկացե՛ք, Նիկոլ Փաշինյանը, սուտ ասելով, փորձում է համոզել, որ իբր խաղաղություն է լինելու. իրականում հակառակն է լինելու, Տիգրանաշենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

«Ժողովուրդն այլևս հասկացել է, որ գոյություն ունի մի մարդ, որը պետության ղեկավարման վերաբերյալ շատ հպանցիկ պատկերացումներ ունի, որից պետք է ազատվել։ Պետք է ուղղակի ասել՝ գնա, զբաղվիր քո «Հայկական ժամանակ թերթը խմբագրելով։ Դա նրա մոտ լավ էր ստացվում»,- նշեց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով «Միասին» շարժման՝ մարտի 27-ին կայանալիք հանրահավաքին՝ Արամ Սարգսյանը տեղեկացրեց՝ իրենք այդ օրը ընդդիմադիր երեք խմբակցություններին պահանջ են ներկայացնելու, որպեսզի վերջիններս սկսեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
«Մեր հանրահավաքը շատ կարճ կտևի, և մենք ժողովրդի հետ գնալու ենք ԱԺ։ Մենք գալու ենք՝ ներկայացնելու ժողովրդի պահանջը և ցասումը։ ՔՊ պատգամավորները պատասխանատվություն են կրում։ Եթե նրանք շարունակեն նույն քաղաքական գիծը տանել, պետությունը հատված առ հատված փորձեն հանձնել, կանգնելու են դատարանի առջև, որովհետև սա հանցագործութուն է պետության դեմ»,- ասաց Արամ Սարգսյանը։

Լրագրողի ճշգրտող հարցին՝ այսինքն՝ «Միասին» շարժումը Նիկոլ Փաշինյանի իմպիչմե՞նտ է առաջարկում, քաղաքական գործիչը հայտարարեց, որ գնալու են օրինականության ճանապարհով։
«Մենք 10 օր ժամանակ ենք տալու, ինչից հետո դիմելու ենք մեր ժողովրդին, ասելու ենք, որ պարտավոր ենք վերջին քայլն անել, այսինքն՝ կանգնել այնքան ժամանակ, մինչև կհասնենք մեր նպատակին։

Ժողովուրդը հասկանում է, որ իրականում վտանգը շատ մեծ է։ Ներուժ կա, որ դեռ չի օգտագործվել։ Հիմա բոլորին կոչ ենք անում՝ ամսի 27-ին եկեք, որովհետև մենք գնում ենք  գործողություն իրականացնելու։ Սա արդեն այն փուլն է, երբ հապաղել չենք կարող»,- նշեց Արամ Սարգսյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ չգիտի որևէ պետության ղեկավարի, որը պատերազմով շանտաժ կանի սեփական ժողովրդին, և ժողովուրդը պետք է հասկանա, որ վախկոտ մարդու քաղաքական գիծը տանելով՝ ինքն իրեն կործանում է։

«Պետք է հասկանալ, որ ուրիշ ելք չկա. մենք պետք է հասնենք հրաժարականին, ուրիշ ելք ուղղակի չկա։ Եթե նա ասում է, որ այստեղ ադրբեջանցիներ են բնակվել, բա Նախիջևանում, Արցվախում ինչքա՞ն հայ է ապրել։ Ադրբեջանում 650 հազարից ավելի հայեր են ապրել, որոնք հարկադրված հեռացել են։ Դե բերեք Գարդմանը պահանջենք, Արցախը հետ պահանջենք։ Կիրովաբադի կեսը տվեք հենց հիմա, Նախիջևանը՝ առաջին հերթին»,- նշեց Արամ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է դառնալու. Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվելու. Հրանտ Բագրատյան

Հաջորդ գրառումը

ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական