«Ադեկվադ» միաբանության հիմնադիր-նախագահ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ չի մասնակցելու ձևական բնույթ կրող բանակցային գործընթացներին: Սրանք ըստ էության փորձում են անցնել հաջորդ փուլ և իրագործել այն ամենը, ինչը իրենց խոստացվել էր Փաշինյան-Մնացականյան զույգի կողմից: Հաջորդ փուլում նրանք փորձելու են փոխել բանակցային ձևաչափը և սեղանի շուրջ բերել Փաշինյան-Մնացականյան զույգի կողմից նախապես լեգիտիմացված, այսպես կոչված` «ադրբեջանական համայնքի ղեկավարին»: Սրան զուգահեռ ԱՄՆ կոնգրեսում պատմության մեջ ամենա հակահայկական բանաձևն են մտցնում օրակարգ, բանաձև, որը պետք է ստիպի որոշ երկների հետ ընդունել իբր թե ստիպողաբար տեղահանվածներին:
Ժամ առ ժամ առավել կարևոր է դառնում մեր զինված ուժերի ավագ սպայական կազմի կողքին կանգնելը: Պետք է ամենվճռական ու անհանդուրժող կերպով պաշտպանենք նրանց, ովքեր կարող են այս ամենի դեմն առնել, և այդ մարդիկ հայկական պետությունների գեներալիտետն են: Ու դա պետք է անել հենց մայրաքաղաքում!»: