Պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը աջակցել է պատերազմից տուժած հայ բնակչությանը

144

Պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը աջակցել է պատերազմից տուժած հայ բնակչությանը: Տեղում աշխատող անձնակազմի և Ֆրանսիայում լոգիստիկ համակարգմամբ զբաղվող թիմի շնորհիվ՝ Հիմնադրամն արդեն իսկ Հայաստան է տեղափոխել ավելի քան 175 տոննա հումանիտար օգնություն՝ բժշկական սարքավորումներ, դեղամիջոցներ, հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Լոգիստիկ աջակցություն տրամադրելով հումանիտար բեռ հավաքագրող ավելի քան հիսուն բարեգործական կազմակերպության` Հիմնադրամը շարունակում է նոր կապեր հաստատել և իր շուրջ միավորել Ֆրանսիայում, Շվեյցարիայում ու Հայաստանում գործող կազմակերպությունների՝ ավելի թիրախային աջակցություն տրամադրելու համար պատերազմից տուժած բնակչությանը: «Ազնավուր» հիմնադրամի շուրջ համախմբված շուրջ հիսուն ասոցիացիաների բացառիկ միասնականության շնորհիվ մենք շարունակում ենք Շառլ Ազնավուրի գործը Հայաստանում 1988-ի երկրաշարժից ի վեր,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ «Ազնավուր» հիմնադրամը պատրաստվում է շարունակաբար աջակցել բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ձեռք մեկնել Հայաստանին՝ նրանց առաջարկելով մեր փորձառությունը»։ Շուտով կհրապարակվի նաև Քրիստինա Ազնավուրի բացառիկ հարցազրույցը «Santé Arménie»-ի համար։