Պապիկյանը լավ կանի՝ ձենը կտրի ու կողմնորոշվի՝ ՔՊ֊ի՞ պաշտպանն է, թե՞ ՀՀ սահմանների. Իշխան Սաղաթելյան

21

Սովորաբար, մենք ՊՆ-ին թիրախ չենք դարձրել մեր պայքարի ընթացքում, բայց Սուրեն Պապիկյանը նախ պիտի հասկանա, որ ինքը  ՔՊ-ի պաշտպանը չէ, այլ պետք է զբաղվի ՀՀ-ի սահմանների պաշտպանությամբ․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Նա, առհասարակ, պիտի կողմնորոշվի՝ զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծմա՞մբ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։ Լավ կանի՝ ձենը կտրի ու զբաղվի նրանով, ինչով պիտի զբաղվի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, բանակի վերակառուցմամբ, այլ ոչ թե ընդդիմության վրա մատ թափ տա, հոխորտա։

Մենք հասկանում ենք, որ նրան պաշտպանության նախարար նշանակել են նաև իրենց իշխանությունն ամրապնդելու և բանակն իրենց քաղաքական թիմին ծառայեցնելու համար, բայց թող խելքները հավաքեն գլուխներն ու զբաղվեն նրանով, ինչի համար կոչված են, ու չփորձեն  հոխորտալ ընդդիմության վրա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։