Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևն այսօր իր ելույթում հայտարարել է, որ քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ:
«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. քարտեզի վրա չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը», – ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը:





