ՉԺՀ ռազմածովային ուժերը հոկտեմբերի 20-ից 21-ը վարժանքներ են անցկացնում Հարավչինական ծովի արևմտյան մասում: Այս մասին հայտարարել է Հայնան նահանգի ծովային անվտանգության վարչությունը, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։:
Չինաստանը նավագնացության ժամանակավոր արգելք է մտցնում այն շրջանում, որտեղ տեղի են ունենում զորավարժությունները։