44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներն այցելել են Եռաբլուր: Նրանք նշում են, որն թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանը մտնի Եռաբլուր.
«Չենք ուզում, որ թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ, սա մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է, սա գերեզմանատուն չի, պանթեոն չի, մեր երեխեքի տուննա, չեն ուզում որ ինքը գա մեր երեխեքի տուն: Եռաբլուրում լրագրողներին ասաց զոհված զինծառայող Արմեն Գալստյանի հայրը՝ Լևոն Գալստյանը.
«Նոյեմբերի 23-ին, Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է հորը, ես այդ ժամանկ իրանց տանը նստած էի, զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ, դա անտառում եղած երեխեքն են եղել: Բոլորն էլ տեղյակ են եղել՝ ոնց է հեռախոսազանգը հնչել, շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: Կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել ենք, որ հասնեն մեր երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս, հենց այդ շղթայով էլ բերին տվին մեզ»,-ասաց զինվորի ծնողը:
Նրա խոսքի ժամանակ զինվորի հորը մոտեցան ոստիկաններն ու բերման ենթարկեցին:
Աղբյուր` Փաստինֆո





