Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ազատության հրապարակում «SOS Արցախ» հանրահավաքին։ Նրա կողքին են եղել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց չի տվել լրագրողներին, սակայն մեկ հարցի՝ ինչպես է վերաբերվում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, կարճ պատասխանել է՝ ուրախացա։