Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ուղտի ականջում քնած». «Փաստ»

13/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Արտաքին քաղաքականությունը Հայաստանի անվտանգային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ դեպքերում դիվանագիտությանն ավելի առաջնային նշանակություն է վերապահվում, քան, օրինակ՝ ռազմական ներուժին։ Եվ տարիներ շարունակ ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում է հայկական կողմը կարողացել առաջ մղել իր շահերը։ Պատահական չէ, որ արտաքին քաղաքականությունը ծառայել է նաև որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու հիմնական գործիքներից մեկը։ Չենք կարող ասել, թե Հայաստանը միշտ փայլուն դիվանագիտություն է դրսևորել, բայց այն իր կարևոր դերակատարությունն ունեցել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար։ Հենց դիվանագիտական ջանքերի արդյունքում է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ բողոքում էր, թե միջազգային հանրությունն իրենց թույլ չի տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ արտաքին փոփոխություններ տեղի ունեցան, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը համարձակվեց ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի դեմ։ Ու ամենաուշագրավն այն է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ցեղասպան գործողություններն այդպես էլ չարժանացան այնպիսի միջազգային արձագանքի, որին պետք է արժանանային։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի գործողություններն, ընդհանուր առմամբ, ընկալելի են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների կողմից, ինչն աներկբայորեն առաջին հերթին դիվանագիտության դաշտում հայկական կողմի սայթաքումների արդյունք է։ Ինչքան էլ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարի, թե մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, միևնույնն է, դրանից խնդրի էությունը չի փոխվում։

Մինչ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը գլխավորապես սևեռել էր ներքաղաքական հարցերի, թատերական բեմադրությունների ու հանրային շրջանակների ատելությունը բորբոքելու միջոցով իր իշխանությունը պահելու վրա, թշնամին իր ռազմական հզորությանը զարկ տալու հետ մեկտեղ ահռելի ջանքեր է ներդրել դիվանագիտության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։

 
Դա էլ բավարար չէ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ավարտից մոտ վեց ամիս հետո նոր հիշում են, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել հայ ռազմագերիներին ու հրաժարվում է նրանց վերադարձնել։ Բայց ուշագրավ է, որ համանախագահների՝ առանց այն էլ ուշացած հայտարարության մեջ տեղ չի գտնում անգամ «ռազմագերի» ձևակերպումը, նրանք կոչ են անում ընդամենը վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին։ Աչք է ծակում նաև այն հանգամանքը, որ միջնորդները գեթ մեկ անգամ չեն խոսել պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչներ օգտագործելու մասին։ Չպետք է աչքաթող անել նաև մեկ այլ իրողություն, որ երբ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իշխանական քարոզչամեքենան փորձեց ներկայացնել, թե այն նաև իրենց աշխատանքի արդյունք է, սակայն իշխանությունները լռության ուխտ են պահում, երբ Բայդենի ուղերձից օրեր անց ԱՄՆ նախագահի վարչակազմը երկարաձգում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, այդ թվում՝ նաև ռազմական։

Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախից զավթված տարածքներում արդեն իսկ հավակնոտ նախագծեր է սկսել իրականացնել, ու ամենաուշագրավն այն է, որ փորձում են այդ ծրագրերին մասնակից դարձնել արտերկրյա բազմաթիվ գործընկերների՝ Հունգարիայով սկսած, Պակիստանով վերջացրած։ Եվ մինչ Արցախից զավթված տարածքներում թուրքադրբեջանական նախագծերի աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, մեր իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Ժամանակին ներդրումների բում խոստացող Փաշինյանը նույնիսկ Հայաստանի զարգացման համար ընդունակ չէ ներդրումներ ներգրավել, ուր մնաց՝ ձեռնամուխ լինի Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած փոքր տարածքի զարգացմանն ուղղված խոշոր նախագծերի իրականացմանը ու դրանում ներգրավի արտաքին գործընկերներին։

Մեծ հաշվով, մեր իշխանություններին միայն ամեն գնով իշխանությունը պահպանելն է հետաքրքրում, դրա համար էլ նրանք սևեռվել են միայն քարոզարշավի վրա։ Չէ՞ որ Փաշինյանի մոտ ցույցեր կազմակերպելը և մեծմեծ խոսելն է գերազանց ստացվում, իսկ թե ինչ վիճակում կհայտնվի դիվանագիտությունն ու երկիրն ընդհանրապես, նրա համար երկրորդական է>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․05.21թ համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանները շարունակ չեն կահավորվում․ Թագուհի Թովմասյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ո՞վ է փոխարինել գեներալ Մուրադովին․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է փոխարինել գեներալ Մուրադովին․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական