ՈՒՂԻՂ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգային 5 հարցերը կքննարկվեն հրատապ ընթացակարգով

7

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 24-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրկարգում ընդգրկված է 5 հարց.

  • «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին:

Սահմանվել է, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 24 ժամվա ընթացքում: