Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է ամերիկյան ամենահզոր ականազերծման զրահամեքենայի՝ M1150 Assault Breacher-ի առնվազն մեկ օրինակ, սակայն առաքման մասին պաշտոնապես չի հայտարարվել. հայտնում է Forbes ամսագիրը։
Հրապարակումն արվել է նոյեմբերի 3-ին՝ Ուկրաինայի հրթիռային ուժերի և հրետանու օրվա կապակցությամբ։ Նկարներից մեկում 4 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան 55 տոննայանոց զրահամեքենան է, որը կարող է ականներ պայթեցնել և անցումներ անել ականապատ դաշտերում։
Պարբերականը գրում է, որ 2022 թվականի փետրվարին ռուսական հատուկ գործողության մեկնարկին Կիևն ուներ խորհրդային արտադրության նմանատիպ սարքավորումներ։ Ավելի ուշ Ուկրաինան ստացավ ֆիննական, նորվեգական և հարավկորեական զրահամեքենաներ։