Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է համերկրացիներին.
«Սիրելի հայրենակիցներ.
Թշնամին հարձակվում է, բայց մեր բանակն անպարտելի է։ Ուկրաինան մտնում է ամբողջական պաշտպանության ռեժիմ։
Յուրաքանչյուր ոք, ով պատրաստ է և կարող է զենք պահել, կարող է հենց հիմա համալրել Ուկրաինայի Զինված ուժերի տարածքային պաշտպանության ուժերի շարքերը իր տարածաշրջանում:
Զենք ձեռք բերելու համար դուք պետք է անմիջապես կապվեք ձեր տարածքում գտնվող բրիգադների և գումարտակների հետ: Ձեզ անհրաժեշտ է միայն անձնագիր ունենալ»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը: