Էդ դպրոցական էրեխեքի արածն իսկապես բորենիություն ա, բայց քանի՞ տարեկան են, երևի 16-17: Վստահ եմ, որ էդ էրեխեքը շանս ունեն զղջալու ու կյանքում ճիշտ ճանապարհ ընտրելու, որովհետև դեռ ուշ չի ու եթե մինչև վերջ «չտրորվեն» հասարակության կողմից:
Բա 40-անց տղամարդը, որ թիկնապահների օգնությամբ իրեն քննադատած քաղաքացու ձեռքերը բռնել ա տալիս ու թքում այդ քաղաքացու վրա և մնում անպատիժ: Բա էդ ո՞նց մարսեցին մեր ֆեյսբուքյան «ըփինյըն լիդերներն» ու «նյուզ մեյքերները»:
Բա ձերբակալված անձին ՁՊՎ տանելիս մի քանի դիմակավորված անձինք ծեծի ենթարկեցին, խոշտանգեցին ու տարուց ավել է մնում են չբացահայտված, իսկ այդ անձին ուղեկցող և նրա անվտանգության համար պատասխանատու ոստիկանները դատվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ստացան: Բա որտե՞ղ էր «ինքը հզոր հանրությունը»:
Բա ԱԺ-ում, գլխավոր դատախազի աչքի առաջ, քպ-ական պատգամավորները էդ 16-17 տարեկանների ոճով «կպնում» ու բոլորով վրա են տալիս կալանքից առաջ ընտանիքի մոտ շտապող պատգամավոր Արթուր Սարգսյանին: Ու՞ր էր հանրության «ապաքաղաքական» շերտի բարոյախոսական կշտամբանքը:
և այսպես շարունակ….
Վարազդատ Հարությունյան, փաստաբան




