Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով իրեն լրատվամիջոց է զգում, «Ֆոտոլուր»-ի նկարները տանում է. գործակալության տնօրենը պատրաստվում է հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան

05/12/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

,

Բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ինչ է տիրում լրատվական դաշտում, թե որքանով են տարածված հեղինակային իրավունքների խախտումները։ Լրատվամիջոցները մեկը մյուսից շատ հաճախ դժգոհում են, որ առանց որևէ պայմանավորվածության կամ հղման՝ իրենց նյութերը հրապարակվում են այլ ԶԼՄ-ներում, «Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա նշեց, որ «Ֆոտոլուրի»՝ ԽԱՊԿ-ին դիմելուց հետո՝ իրենք իրենց հերթին դիմել են «Արա Ղազարյան» փաստաբանական գրասենյակ՝ փորձելու միասին պաշտպանել լրատվական գործակալության խախտված հեղինակային իրավունքները։

«Շատ կարևոր է, որ որոշեցինք հարցերը միանգամից չկարգավորել դատական հայցերի տեսքով, այլ փորձել մենիթորինգի միջոցով նույնականացնել խախտումները և նամակագրության մեջ մտնել խմբագրությունների հետ։

Այդպիսի մոնիթորինգ իրականացվեց, և որոշեցինք գործընկերների հետ հարցերը կարգավորել արտադատական կարգով։ Խախտումներն իդենտիֆիկացնելուց հետո փաստաբանը նամակներ հղեց ԶԼՄ-ներին՝ մատնանշելով խախտումները, և թե ինչի կարող են դրանք բերել»,- ասա Աշոտ Մելիքյանը։

Բանախոսը նկատեց, որ արձագանքները խիստ տարբեր են եղել. ոմանք հեռացրել են «Ֆոտոլուրի» լուսանկարները, ոմանք էլ հայտարարել են, որ որևէ իրավունք չեն խախտել։

«Ամենաարտառոց դեպքեր, երբ խմբագիրներն ուղղակի չեն ուզել զրուցել, ևս գրանցվել են։ Նրանց մասով, ովքեր չեն ուզել գնալ համագործակցության, ամենայն հավանականությամբ մոտ ապագայում կաջակցենք «Ֆոտոլուր»-ին դատական հայցեր ներկայացնել»,- ասաց Մելիքյանը։

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանն իր հերթին հավելեց, որ նախկինում ևս պայքարել է իրենց լուսանկարների հեղինակային իրավունքների համար։

«Ես մի անգամ էլ եմ դատական հայց ներկայացրել, փաստաբան չեմ ունեցել կամ փաստաբանն այլ բնագավառի փաստաբան է եղել, որը կիսատ-պռատ է զբաղվել գործով։ 2018 թվականին դատի էի տվել «Նոյյան տապան» լրատվական գործակալությանը։ Մեկ տարի տևած դատական գործընթացի վերջում դատարանը ձևակերպեց, թե «Նոյյան տապան»գործակալություն գոյություն չունի, սնանկ է։

Հետագայում էլի պայքարել եմ՝ ինքս, լրատվական գործակալության ղեկավարին զանգելով, ասելով, որ չի կարելի , բայց ժամանակը ցույց տվեց, որ ոչ մի օգուտ դրանից չկա»,- ասաց Մելիք Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ իրեն թվացել է, որ փոքր թվով գործակալություններ են ապօրինի օգտագործել «Ֆոտոլուրի» լուսանկարները, սակայն այժմ գիտի, որ խոսքը շուրջ 100 լրատվամիջոցի մասին է։

«Այլևս չեմ հետևում՝ տանո՞ւմ են լրատվամիջոցները մեր նկարները, թե ոչ, որովհետև ով իրեն լրատվամիջոց է զգում, նկարները տանում է։ Գիտե՞ք՝ միայն իմ լուսանկարները չեն տանում, բոլորինն են տանում»,- ասաց Մելիք Բաղդասարյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կարող են ԶԼՄ-ներն օրինական կերպով օգտագործել «Ֆոտոլուր»-ի լուսանկարները, գործակալության տնօրենը պարզաբանեց՝ պետք է բաժանորդագրվել իրենց, ինչից հետո լուսանկարները շատ արագ օնլայն տարբերակով ուղարկվում են բաժանորդին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

Հաջորդ գրառումը

Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական