«Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը». Արամ Վարդևանյան

13

«Մենք գտնվում ենք Երևանի այն հատվածում, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին պետք է վստահ լինի, որ այստեղ գտնվողը պետք է օր ու գիշեր մտածի Հայաստանի, Արցախի, հայ մարդու շահի մասին, բայց հիմա այդպես չէ»,-կառավարական առանձնատների  մոտ երթի մասնակիցներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով ՝ ժողովուրդը հասել է մի իրականության, որ Հայաստանի իշխանությունը, թիվ մեկ պաշտոնյան հայ մարդու, Հայաստանի, Արցախի շահից հրաժարվում է:

«Մեր շարժումը և մենք միասին հասել ենք այն կետին, որ ամեն օր տեսնում ենք, թե ովքեր են պաշտպանում այստեղ գտնվող իշխանությանը՝ թուրքերը, իսկ թուրքերին մենք ասում ենք՝ ո՛չ»,-հայտարարեց Վարդևանյանը:

Նա նշեց, որ նույնիսկ դժվարին 1992 թվականի ԳԽ-ն ընդունեց հայտարարություն, որ ոչ մի իշխանություն, լինի Բրյուսել գնալուց, թե ինչ-որ այլ տեղ, իրավունք չունի բանակցելու Արցախի նշաձող իջեցնելու վերաբերյալ:

«Այստեղ գտնվող պաշտոնյան պետք է  գիտակցի մի բան՝ հայ ժողովուրդը հստակ ասել է, որ նա այլևս մանդատ չունի Հայաստանը, Արցախը զիջումների տանելու: Ընդդիմությունը երբ սկսել է իր գործողությունները՝ ունեցել է մեկ նպատակ և նշաձող՝ Հայաստանի և Արցախի իրական շահը, ամրությունն ու պաշտպանությունը»,-հայտարարեց պատգամավորը և պնդեց, որ ընդդիմությունն իր նպատակին հասնելու համար գնալու է մինչև վերջ, ինչին չի կարող խանգարել ոչ ձերբակալումները ոչ ճնշումները:

Աղբյուր` Panorama.am