Այսօր մեկնարկեցին «FLY One» ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները «Զվարթնոց» օդանավակայանից։
Լրագրողների հետ զրույցում ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց, որ այսօր Երևանից Ստամբուլ առաջին չվերթով մեկնում է 65 քաղաքացի։
Քաղաքացիները մեծամասամբ մեկնում էին առևտրային հարցերով։ «Այսքան տարիների ընթացքում վատ բան չեմ նկատել Թուրքիայում մեր նկատմամբ», – ասաց մեկնողներից մեկը։
Մեկնողները հիմնականում հրաժարվում էին խոսել տեսախցիկների առջև։
Մանրամասները՝ տեսանյութում։





