Շաբաթ, Մարտի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ ենք արձանագրել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

13/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները (այդ թվում մեր՝ օդից նկարահանածը): Արձանագրվել է լուսաձայնային նռնակի շուրջ 25 կիրառում (որոշ կադրերում երևում/լսվում է 32 պայթյուն): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Թեև ապօրինի ու ագրեսիվ գործողությունների նախաձեռնողը եղել են ցուցարարները՝ իրենց առաջնորդ Վազգեն Գալստանյանի դրդմամբ, սակայն հարկ է նկատել ոստիկանության մի շարք սխալներ և օրինախախտումներ: Մասնավորապես՝

  1. Ոստիկանությունը պատշաճ պատ/շղթա չի կազմել Սիրահարների այգու ֆլանգում, որի հետևանքով ցուցարարների կողմից այգի մտնելը հանգեցրեց ոստիկանական պաշտպանության «փլուզմանը»: Այդ ֆլանգում (օրինակ՝ այգու պարսպի մոտ) ոստիկանական շղթա նախատեսելու դեպքում ոստիկանական շարքերը չէին ճեղքվի, հատուկ միջոցի կարիք չէր առաջանա:
  2. Որևէ օբյեկտիվ փաստ չգտանք, որը կվկայեր, որ քաղաքացիները նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին` ի հեճուկս օրենքի պահանջի:
  3. Ստեղծված իրավիճակում համաչափ և անհարժեշտ են եղել Սիրահարների այգու առաջին 3 և Դեմիրճյան փողոցի առաջին 2 լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնցից հետո ամբոխի ագրեսիան դադարել էր: Դրանից հետո առանձին ագրեսիվ կադրերին կարելի էր մեկուսացնել՝ առանց հատուկ միջոցների:
  4. Մնացած շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ: Արձանագրվել են դեպքեր (հիմնականում՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում), որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ:
  5. Լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն (2,5 մետր) հեռավորությունը, որի հետևանքով էլ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ:
  6. Ձեռքի (ափի) էական վիրավորում ստացած քաղաքացին այն ստացել է իր ոտքերի տակ ընկած (դեռևս չպայթած) նռնակը վերցնելու հետևանքով: Նման իրավիճակ չէր կարող լիներ, եթե ոստիկանության կողմից պահպանվեր նախորդ կետում նշված 2․5 մետրը:

Հետևապես, կարելի է արձանագրել, որ ոստիկանությունը նախապես չէր կատարել նման իրավիճակից խուսափելու բոլոր հնարավոր միջոցները, իսկ ցուցարարների նախաձեռնած բախումը սկսելուց հետո հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները (որի հետևանքով տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ)»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խստորեն դատապարտում ենք ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված անհամաչափ գnրծnղությունները․ ՀԺՄ

Հաջորդ գրառումը

Բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան

07/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

07/03/2026
Նորություններ

Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին. Տիգրան Աբրահամյան

07/03/2026
Նորություններ

Իսրայելն անում է այն, ինչ միշտ լավագույնս է անում՝ վերահսկում է իրադարձությունների ընթացքը, վախեցնում լրագրողներին և թաքցնում ճշմարտությունը աշխարհից

07/03/2026
Հաջորդ գրառումը

Բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական