Ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ կից հրապարակելով դաշնակցական երիտասարդ Գոռ Սարգսյանի տեսանյութը, որով Սարգսյանը ներկայացնում է Գյումրիում տեղի ունեցածը, նշում՝ Գյումրիում կատարծվածն օրվա իշխանությունն էր կազմակերպել՝ իր քարոզիչների միջոցով։
«Ամբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված:
Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան:
Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը , ոչ թե համացանցը պարզի եղելությունը:
Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց:
Մեկնաբանությունում կտեղադրեմ նկար, որտեղ երևում է ինչպես են աադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին»,- գրել է Վարդանյանը։